Արդարադատության նախարարի մարտի 14-ի հրամանով հաշտարար Տաթևիկ Մարտիրոսյանի՝ հաշտարարի արտոնագիրը կասեցվել է։ Նշվում է, որ պատճառը նրա՝ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնում նշանակվելն է։
«Հիմք ընդունելով արտոնագրված հաշտարար Տաթևիկ Մարտիրոսյանի՝ հանրային ծառայության անցնելու հիմքով հաշտարարի որակավորման վկայագրի գործողությունը կասեցնելու մասին 10.03.2025թ. ներկայացված թիվ Մ/16445-2025 դիմումը, Գլխավոր դատախազի՝ 2025թ. հունվարի 9-ի «Տ. Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին նշանակելու և դասային աստիճան շնորհելու մասին» թիվ 12-Ա հրամանը և ղեկավարվելով «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
Կասեցնել արտոնագրված հաշտարար Տաթևիկ Մարտիրոսյանի (արտոնագիր՝ 0075) արտոնագիրը՝ հանրային ծառայության մեջ գտնվելու ժամկետով»,-նշվում է հրամանագրում: