«Կարծում եմ՝ հաջորդ անգամ կամ կշրջանցի Հայաստանը, կամ տասնապատիկ զսպվածություն կցուցաբերի հայերի հետ շփումներում»․ հյուրանոցից մանրամասներ են հայտնում Թուրքիայի քաղաքացու հետ կապված միջադեպից

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիայի քաղաքացին Երևանի «Լոնդոն» հյուրանոցում հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել հյուրերի և հյուրանոցի աշխատակիցների նկատմամբ։

Գևորգ Բարսեղյանը գրառում է արել և հայտնել, որ հյուրանոցը պատկանում է իրենց, և ահազանգողը ինքն է եղել։

«Այո, դեպքը տեղի է ունեցել մեզ պատկանող հյուրանոցում, ահազանգ տվողը ես եմ եղել։

Թուրքիայի քաղաքացին սենյակ էր ամրագրել ու ժամանել «Լոնդոն» հյուրանոց։ Կեցության երկրորդ գիշերը ալկոհոլի ազդեցության տակ վիրավորական արտահայտություններ է ուղղել մեր աշխատակցի հասցեին։ Ես, այդ մասին տեղեկանալով աշխատակցից, ահազանգել են ոստիկանություն, որպեսզի խուլիգանին սանձեն։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել և 3 օր պահել ձերբակալվածների պահման վայրում։ Վերջում էլ նա մեղայական հայացքով ներողություն է խնդրել ինձնից ու աշխատակազմից։ Կարծում եմ՝ հաջորդ անգամ կամ կշրջանցի Հայաստանը, կամ տասնապատիկ զսպվածություն կցուցաբերի հայերի հետ շփումներում։

Ինձ համար արժանապատվության հարց է, երբ հատկապես Թուրքիայի քաղաքացին վիրավորում է իմ թիմակցին։ Ամեն ինչ ճիշտ եմ արել, արդյունքներից բավարարված եմ»,-գրառել է նա։

Ընտրված լուսանկարը նյութի հետ առնչություն չունի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել