ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ մարտի 13-ին՝ ժամը 20.18-ին, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 98-րդ կմ-ին միմյանց են բախվել «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան և «Զիլ» բեռնատարը։
«Հյունդայի» վարորդը՝ 54-ամյա Տիգրան Պ․-ն, մահացել է, իսկ բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: