Ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ․ ԱՆ

Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են:

Բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև)»,-նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել