Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության արդյունքները հայտնի են․ անցողիկ շեմը հաղթահարեց 3 թեկնածու

Կառավարությունում մինչև ուշ գիշեր տևած Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթն ավարտվեց։

Անոցողիկ շեմը հաղթահարեցին՝ Արթուր Նահապետյանը, Գևորգ Քոչարյանը, Պետրոս Մարտիրոսյանը։

Մրցութային խորհրդի նախագահ Կարեն Թումանյանն ասաց, որ նրանց թեկնածությունը կառաջարկվի Կառավարությանը` կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար։

Նշենք, որ կար 5 հավանական թեկնածու՝ Կարեն Բատիկյանը, Արտաշես Մայիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։

Արթուր Նահապետյանն այս պահին զբաղեցնում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, Գևորգ Քոչարյանը նախկինում եղել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ, իսկ Պետրոս Մարտիրոսյանը ղեկավարում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել