Դատավարության մասնակիցների դիմումները և միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով վարչական դատարանը լուծում է դատավարության մյուս մասնակիցների կարծիքները լսելուց հետո։
Դիմումների և միջնորդությունների քննարկումից հետո դատարանը կայացնում է որոշում։
Քննարկման ենթակա չէ այն դիմումը կամ միջնորդությունը, որը միայն կրկնում է նախկինում մերժված նույնաբովանդակ դիմումի կամ միջնորդության հիմնավորումները։