Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են՝ փետրվարի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սպիտակի, Արթիկի, Հրազդանի, Աշտարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
Բքի պատճառով Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բքի պատճառով Մ-9-Շինուհայր-Տաթև և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Արագածի տարածաշրջաններում, Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք է։
Աշոցքի, Ամասիայի, Հրազդանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս և Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։