«Հորդորում ենք առավել հետևողական լինել և դրսում առանց հսկողության չթողնել կենդանիներին»․ Գյումրու համայնքապետարան

Հարգելի´ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացման և թվաքանակի կանոնակարգման ծրագիրը:

Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից։

«Այն մարդիկ, ովքեր ունեն տանը պահվող շներ, խնդրում ենք ուշադիր լինեն սեփական կենդանիների նկատմամբ: Մասնավորապես, հորդորում ենք առավել հետևողական լինել և դրսում առանց հսկողության չթողնել կենդանիներին, որպեսզի պատահաբար չներառնվեն իրականացվող գործընթացներում:

Ծրագիրն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի մասնագիտական խումբը»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել