«Կասկադն» ավարտուն տեսք կստանա

20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես կամբողջանա։ Նախագծի իրականացման իրավունքն ստացել է 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիումը, որի անունից հանդես կգա «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Կասկադի» անավարտ հատվածը կկապվի Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին։ 

Ծրագիրն իրականացվելու է ըստ աշխարհահռչակ ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի։ 

1000-տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, արվեստանոցներ, հանգստի և ժամանցի գոտիներ. «Կասկադը» դառնալու է Երևանի մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը։ 

Աշխատանքներն ավարտին կհասցվեն հինգ տարվա ընթացքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել