Արման Նշանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ

Արման Նշանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ։ Հայտնում են ՔԿ-ից։

Iravaban.net-ը ներկայացնում է Արման Նշանի Նշանյանի կենսագրությունը

Ծնվել է 1979թ. ապրիլի 18-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

  • 2021-2023թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ, իսկ 2023-2025թթ.՝ նույն վարչության պետի տեղակալ,
  • III-XI.2021թ.` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
  • 2018-2021թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ), ապա՝ կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),
  • 2016-2018թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ,
  • 2016-2014թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
  • IV-X.2014թ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ,
  • 2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Մեղրիի ավագ քննիչ,
  • 2007-2013թթ.` ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հետաքննության գծով տեսուչ, ապա՝ ավագ տեսուչ,
  • 2002-2007թթ.` ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության, ապա՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ծառայող:
  • 1998-2000թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Կրթություն

  • 2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

  • Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել