Փետրվարի 20-ին, ժամը 10։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են Iveco մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ո․, ծնված 1960 թ․) և Volkswagen մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ղ․ Բ․, ծնված 1960 թ․)․ ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Volkswagen մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Բ․-ն (ծնված 1981 թ․), Լ․ Գ․-ն (ծնված 1983 թ․) և Վ․ Ա․-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են Volkswagen մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
