Գրառումը չի համապատասխանում իրականությանը․ Մովսես Հարությունյան

Երևանի ավագանու անդամներից Պեդրո Զարոկյանը գրառում է արել այն մասին, թե իբր «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբորը` Կառլեն Սիմոնյանին։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Նշված գրառումը չի համապատասխանում իրականությանը.

Ալեն Սիմոնյանի եղբայրը չի հանդիսանում վերոնշյալ ընկերության սեփականատեր, դրանում չունի ու չի ունեցել որևէ բաժնեմաս, պարզապես նախկինում աշխատել է այդ ընկերությունում, 2 տարի առաջ դուրս եկել այնտեղից ու այժմ որևէ կապ չունի այդ ընկերության հետ։
Հավելեմ, որ այս թեմայի առնչությամբ զրպարտության հիմքով այժմ ընթանում է դատական գործընթաց, բացի այդ մամուլում առկա է նաև

Ի դեպ, «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը չի փակվել. դա ևս կեղծիք է։

Կոչ ենք անում զերծ մնալ վերոնշյալ կեղծիքը տարածելուց, այլապես չենք բացառում հերթական անգամ իրավական ճանապարհով գնալու տարբերակը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել