Դատական կարգադրիչների ծառայության պետ Արման Ցոլակյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Դատական կարգադրիչների ծառայության պետ Արման Ցոլակյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։

Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց ԲԴԽ խոսնակ Մերի Գևորգյանը։

Iravaban.net-ը ներկայացնում է Արման Ցոլակյանի կենսագրությունը։

Ծնվել է 1978 թվականի հունվարի 29-ին Երևանում։

1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 14 միջնակարգ դպրոցը։

1996-2001 թվականներին սովորել և ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայի ՆԶ և ՇՍ հրամանատարական ֆակուլտետը։

2002-2007 թվականներին սովորել և ավարտել է ոստիկանության իրավագիտության ֆակուլտետը։

2001-2010 թվականներին ոստիկանությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։

2010-2014 թվականներին եղել է ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետ։

2014-2017 թվականներին եղել է  ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։

Պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Երախտագիտության» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից հոբելյանական մեդալով, ՀՀ ԶՈՒ «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», ոստիկանության և ԱԻՆ մեդալներով։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել