Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 11-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանում քննարկվեց դատախազության որոշումների և մյուս փաստաթղթերի թարգմանված տարբերակները Յուրի Խաչատուրովին տրամադրելու հարցը։
Ի պատասխան պաշտպանության կողմի այն դիրքորոշմանը, որ այդ գործառույթը պետք է իրականացնի դատախազությունը, հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանն ասաց՝ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ թարգմանիչը վարույթի առարկայով շահագրգռված այն անձն է, որին վարույթ իրականացնող մարմինը հրավիրում է՝ թարգմանություն կատարելու համար։
«Ինչպես գործընկերս իրավացիորեն ընդգծեց, որևէ բարդություն չէր կարող իրենից ներկայացնել դատախազության կողմից փաստաթղթերը և որոշումը թարգմանության ուղարկելու, բայց այս պարագայում այն անձը, որը թարգմանություն է իրականացրել, չէր հանդիսանա դատավարական պատշաճ սուբյեկտ։
․․Ինչ վերաբերում է պարոն Պողոսյանի խոսքում հնչած արտահայտություններին, մասնավորապես, վերջինս ամենայն հարգանքով ձևակերպումը տալուց հետո հանրային մեղադրողների վերաբերյալ ասաց՝ փորձում են իրենց լիազորությունները դնել դատախազության վրա կամ դատարանի «գրպանը» ինչ-որ բան քցել․ անընդունելի եմ համարում նման ձևակերպումը, խնդրում եմ զերծ մնալ նման ձևակերպումներից հետայսու»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։