Փետրվարիի 7-ին, ժամը 17:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկին մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքին մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 3 խմ, ինչի հետևանքով վնասվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի դուռը և դիմացի հատվածը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը։