«Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է»,-վերտառությամբ տեսանյութ է հրապարակել Հայկ Մարությանը։
«ԱՄՈԹ ՉԷ՛ վճարել 100 դրամ, հակառակը՝ ամոթ է մարդկանց դրա համար ճնշելն ու ամաչեցնելը։
Այն ժամանակ, երբ իշխանավորները բյուջեի գումարները չեն խնայում իրենց կոմֆորտի ու ճոխությունների վրա, նրանք չեն կարող ստիպել, օրինակ, տրոլեյբուսի ուղեւորին եռակի անգամ թանկ վճարել»,-նշել է նա։