Երկուստեք կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել