Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,-նշել է նա։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։