Անհանդուրժողականության մթնոլորտը բացասական հետևանքներ է ունենում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի վրա

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին օրերին հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը:

Անհանդուրժողականության այս մթնոլորտը բացասական հետևանքներ է ունենում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի համար։

Պաշտպանը կոչ է անում հանրային խոսույթում բացառել ատելության խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի, անհանդուրժողականության, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցանկացած դրսևորում, ինչպես նաև հակազդել նման խոսքին ու վարքագծին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել