29-ամյա երիտասարդը հայտնել է, որ ջրաչափեր է գողացել

Հունվարի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ գողացել են Նոր Խարբերդի իր տան դիմաց գտնվող ջրի հաշվարկային ցուցիչը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է Ավան-Առինջում հաշվառված 25-ամյա մի երիտասարդ։

Նա ներկայացվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, ու ոչ միայն այդ գողությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը հայտնել է, որ հունվարի 29-ին Նոր Խարբերդի 1-ին, 2-րդ և 4-րդ փողոցներից գողացել է ջրաչափեր։

Փետրվարի 2-ին բացահայտվել է ջրի հաշվարկային ցուցիչ գողանալու ևս մեկ դեպք։ Մասնավորապես, դեկտեմբերի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոր-Խարբերդ ամառանոցներում իրենց ընկերության տեղադրած ջրաչափերը հորերից գողացել են ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողություն կատարած անձը Դավթաշեն թաղամասի 32-ամյա մի բնակիչ է։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները փոխանցվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել