Կառուցապատողների կողմից գնորդներին վաճառվող բնակարանների հանձնման նվազագույն չափանիշներ կսահմանվեն

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բազմաբնակարան շենքերի բնակարանների վերանորոգման նվազագույն չափանիշներ սահմանելու մասին որոշման նախագիծը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագծով ներկայացվող լրացումն ու փոփոխությունը հիմք կհանդիսանան կառուցապատման ոլորտում բազմաբնակարան շենքերում կառուցապատողների կողմից գնորդներին վաճառվող բնակարանների հանձնման նվազագույն չափանիշներ (օրինակ՝ հոսանքի լարերի անցկացում, սալիկների տեղադրում և այլն) սահմանելու և շահագործման ենթակա բնակարանների համար համապատասխան՝ նվազագույն չափանիշներ ներառող եզրակացություն տրամադրելու մեխանիզմի ներդրման համար, ինչը կնպաստի կառուցապատման ոլորտում նոր ներդրումային ծրագրերի ներգրավմանն ու իրականացմանը և լուրջ խթան կհանդիսանա կառուցապատման ոլորտի զարգացման համար:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված չեն մասնավորապես նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում կառուցապատողների կողմից գնորդներին վաճառվող բնակարանների հանձնման նվազագույն չափանիշներ (վերանորոգման տեսանկյունից), և այս դրույթների բացակայությունը կառուցապատման ոլորտում հանգեցնում է ոչ որակյալ վերանորոգված բնակարանների շահագործման, հետագայում արված աշխատանքն առավել որակյալ վերանորոգմամբ փոխարինելու անհրաժեշտությամբ, ինչը կապված է լրացուցիչ պահանջների հետ։

Մյուս կողմից՝ ընթացիկ իրավիճակով պայմանավորված մեծանում է արտանետվող թափոնների քանակը»,-նշվում է հիմնավորման մեջ։

Մանրամասները՝ նախագծում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել