«Արմավիր» ՔԿՀ կարճատև տեսակցության գնացած կինը բերանի խոռոչում և պայուսակում թաքցրել էր թմրամիջոցներ

Հունվարի 22-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության մտնելուց առաջ զննության են ենթարկել քաղաքացուհի ՋՄ-ին և վերջինիս բերանի խոռոչից հայտնաբերել կասկածելի փաթեթ։ Փաթեթում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,57 գրամ քաշով և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,86 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Այնուհետև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացուհին խոստովանել է, որ իր պայուսակում ևս առկա են հերոին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներով փաթեթներ։ 

ՋՄ-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել