«3 օր առաջ քաղաքացուց նամակ եմ ստացել, ում ոսկու խանութը՝ մեջը 200 միլիոն դրամի ապրանք, թալանել են, հիմա, ցավոր սրտի, մենք չենք կարողանում գտնել գողերին և գողոնը։ Այդ գողոնի մի մասը դառնալու ա լոմ, գնալու ա մտնի շուկա, և էդ վաճառողը ասելու ա՝ գիտես՝ չեմ կարողանում փաստաթղթղավորեմ, որովեհտև չի կարա փաստաթղթավորի՝ էս ինչը գողացավ էս ինչ տեղից, ես էլ հալեցի, հիմա բերել եմ լոմ, որովհետև գողացված է, ու եթե գողացված չլիներ, ես պիտի ծախեի 100 դրամով, բայց քանի որ գողացված ա, ծախում եմ 70 դրամով, էս ապիկար Կառավարությունն էլ չի թողնում, որ էս իմ լավության շղթան աշխատի։
Ես չեմ ասում, որ բոլոր դեպքերն էս են, բայց էդ դեպքեր մեջ ինչ-որ մի տոկոս կա, որ էտ ա։ Իմիջիայլոց, որտեղ գողություն ա լինում, արդեն բոլորը գիտեն՝ օպերատիվ աշխատողներն առաջին գործը, որ անում են, գնում են ոսկու շուկա՝ զարդերը գտնելու, բայց գողացողները, հո, էդքան միամիտ չեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։