49-ամյա քաղաքացին ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը. ՆԳՆ

Հունվարի 19-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի բնակիչ, 67-ամյա մի տղամարդ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նա հայտնել է, թե վնասվածքը ստացել է աստիճաններ բարձրանալիս ճաղավանդակին ընկնելու հետևանքով։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ հունվարի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, հիվանդանոց դիմած տղամարդուն Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի տներից մեկում մարմնական վնասվածք է պատճառել 49-ամյա տանտերը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 21-ին տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը։ Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել