Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ լիազորությունները կասեցվել են

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Հունվարի 20-ին Գլխավոր դատախազությունը խորհրդին է ներկայացրել դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը, որը բավարարվել է հունվարի 21-ին։ Նույն օրը Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը։

Գլխավոր դատախազությունից Iravaban.net-ին հայտնում են, որ մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքն ապահովելու նպատակով, միջնորդության բովանդակությունը չի հրապարակում:

ԲԴԽ-ից էլ մեզ փոխանցել են, որ հարցի քննարկումը դռնփակ է եղել, որևէ տեղեկություն հաղորդել չեն կարող։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել