Սիսիան քաղաքի Պարույր Սևակ փողոցի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Iravaban.net-ին Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ դեպքի առթիվ այսօր՝ հունվարի 21-ին, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Հոգեկան ներգործությունը՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝) հատկանիշներով: 1 անձ ճանաչվել է տուժող: