Ինչպե՞ս են ձերբակալված և/կամ կալանավորված անձինք տեղափոխվում մի վայրից մյուսը

Ձերբակալված և կալանավորված անձինք մի վայրից մեկ այլ վայր տեղափոխվում են հատուկ ուղեկցությամբ:

Պահակախմբի ավագը նրանց ուղարկում է թափք` ստուգելով ըստ անունների ու ազգանունների և բարձրաձայն հաշվելով: Միաժամանակ, ուղեկցողներից մեկն առանց զենքի, ավագի հրահանգների համաձայն, նրանց տեղավորում է խցերում` բարձրաձայն կրկնելով հաշիվը: Մյուս ուղեկցողներն ապահովում են անվտանգությունը` թույլ չտալով կողմնակի քաղաքացիների կուտակումներ:

Ձերբակալված կամ կալանավորված անձին հատուկ տրանսպորտային միջոց նստեցնելուց հետո պահակախմբի ավագն ստուգում է մեկուսացման պահանջները, տալիս է հրահանգներ նրանց տեղավորելու մասին և զբաղեցնում իր տեղը խցիկում:
Խցերի բանալիները պահվում են պահակախմբի ավագի մոտ: Շարժման ընթացքում յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ անգամ կատարվում են կանգառներ` 10-15 րոպե տևողությամբ:

Կանգառների տեղերն ընտրվում են բաց տեղանքում: Ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց պահպանությունը բաց տեղանքում և շինությունների մոտ իրականացվում է օրինակելի սխեմային համապատասխան`

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել