Ռազմական ոստիկանությունն իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում`
1) գրավոր հարցման դեպքում իրավապահ մարմիններին տրամադրում է հետաքրքրող տեղեկատվություն.
2) աջակցում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դատավարական գործողությունների անցկացմանը, զինծառայողների նկատմամբ կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման, նախականխման, խափանման, հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների իրականացմանը.
3) իրավապահ մարմիններին տեղեկացնում է ռազմական ոստիկանության կողմից բացահայտված պետության, հասարակության կամ քաղաքացիների անվտանգությանն սպառնացող վտանգի մասին: