Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի Opel-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500.000 դրամ: Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։
«Այդ գումարը շատ խորհրդանշական է: Ինչպես հայտնի է՝ Ավինյանի հայրը կարծում է, որ այդքան պետք է լինի ավտոկայանատեղիների գումարը, որպեսզի «համբալները» իր անդորրը չխաթարեն: Ինքս Opel ունեմ և կոչ եմ անում Opel-ի վարորդներին հանդես գալ համանման հայցով: Իրավական առումով «Մայր Հայաստանն» ամբողջական օժանդակություն կտրամադրի»,-հավելել է Իսկանդարյանը։
Նա նշել է, որ այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ դիմել են իրենց՝ հասկանալու՝ ինչ պետք է անեն այդ վիրավորանքի համար։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը լրատվամիջոցի հետ զրույցում ասել էր, որ «կարմիր գծերի» համար գումարը պետք է լինի 500,000 դրամ, որպեսզի ամեն «համբալ գեղի Opel-ներով» չկարողանա կայանել։ Դրանից հետո Տիգրան Ավինյանը ներողություն էր խնդրել հոր արտահայտությունների համար՝ նշելով, որ դա «նյարդի արդյունք է»։
Մանրամասները՝ տեսանյութում։