Քաղաքացիական և վարչական դատավարական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթի ընդունմամբ ներդրվել են իրավունքի չարաշահման դեմ պայքարի և գործերի ողջամիտ ժամկետներում քննությունն ապահովող նոր մեխանիզմներ:
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Այսպես, դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունը սկզբից սկսելու գործող կանոնը այլևս չի գործի, այլ ընդհակառակը, նման դեպքերում գործերի քննությունը հնարավոր կլինի շարունակել ընդհատման պահից: