Այսօր՝ հունվարի 15-ին, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը մոտ 2 րոպե տևեց, այն վարում էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը։
Օրակարգում կար 1 հարց՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում լրացումներ և փոփոխությունների մասին» օրենքի նախագիծը, հիմնական զեկուցող ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը խնդրեց մինչև 2 ամիս ժամկետով ընդմիջել հարցի քննարկումը՝ նախագծի վերաբերյալ որոշակի լրամշակումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Նիստը փակվեց, նախագիծը կքննարկվի նշված ժամկետից հետո։