Սիսիանի կենտրոնական փողոցներից մեկում հրազենով կրակել են շան վրա, վնասել աչքը

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Սիսիանի կենտրոնական փողոցներից մեկում հրազենով կրակել են շան վրա, վնասել աչքը։

Հայտնի է, որ ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում կրակողը ներկայացել է Սիսիանի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին:

Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ ներկայացված հաղորդումը չի համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխան հաղորդումը համարվում է հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ ՔՕ նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական) նախատեսված պայմաններին, ուստի քրեական վարույթ չի նախաձեռնվում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել