Անձնագրային բաժանմունքներում հերթերը կվերանան. ոստիկանություն

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ անձնագրային և վիզաների վարչությունում, տարածքային անձնագրային ծառայություններում ոչ աշխատանքային ռեժիմի, ինչպես նաև մեկօրյա ժամկետով համակարգը սնուցող ինտերնետային կապի խափանման պատճառով ծառայություններում առաջացել են դիմող քաղաքացիների հերթեր:

ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը:
Պատճառված ժամանակավոր անհարմարավետության համար հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը:

Իրավաբան.net


Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել