Ամբաստանյալը դատարանի բակից դիմել է փախուստի. հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի քննչական բաժանմունքում ՀՀ ՔՕ 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔՀԿ-ի կալանավոր, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով` ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցանք կատարելու համար մեղադրվող Ռ. Մ.-ն 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից դիմել է փախուստի: 

ՀՔԾ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել