ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 9-ին, կազմել է 396.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.38 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 408.8 դրամ (նվազել է 0.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.25 դրամ (նվազել է 6.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.8762 դրամ (աճել է 0.0815 դրամով):