Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 8-ի որոշմամբ՝ Արթուր Մելիքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ նշված պաշտոնում այլ անձ է նշանակվել։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Վազգեն Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ»,-նշվում է որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Նահապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: