Երևանի քաղաքապետ Տիրգրան Ավինյանը դեկտեմբերի 26-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով, 40-րդ և 45-րդ կետերով.
1. Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ, բարեխիղճ աշխատանքային գործունեության համար մի խումբ աշխատակիցների պարգևատրել Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա»: