2024 թվականի դեկտեմբերի 13-ին «ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակության բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակության բարձրացման նպատակով ստեղծված բազմաշահառու աշխատանքային հարթակի ընդլայնված նիստը։
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը և Քաունթերփարթ Ինթերնեշնլի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի ղեկավարի տեղակալ Աննա Ավագյանը։ Նրանք ողջունեցին ներկաներին՝ ընդգծելով հանդիպման նշանակությունը։
Զադոյանը կարևորեց ծրագրի խորքային վերլուծությունը՝ առաջարկելով գնահատել դրա արդյունավետությունը և հնարավոր ազդեցությունը պետական ինստիտուտների վրա: Քննարկման հիմնական նպատակը, ըստ նրա, պետք է լինի փոխադարձ վստահության հաստատումը և ընդհանուր հայտարարի գալը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սույն տեղեկատվական նյութը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաունթերփարթ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, Միացյալ Նահանգների կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։