Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին քովիդով է վարակվել։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»:
Ավելի վաղ նա գրել էր․ «Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաեւ խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»:
Կրեմլից արձագանքել էին նրա հայտարարությանը և հույս հայտնել, որ կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։