Թափուր հաստիք վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի (այսուհետ՝ Ներկայացուցիչ) գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․

Փորձագետը՝

1) ուսումնասիրում է վարչության ոլորտային առանձնահատկությունները և կատարում վարչության գործառույթներից բխող աշխատանքներ,
2) Իրականացնում է իրեն կցված վարչության բնականոն գործունեության համար իրականացվող անհրաժեշտ հետազոտություններ և մասնակցում քննարկումներին։
3) իրականացնում է Վարչության գործառույթներից բխող անհրաժեշտ հետազոտման, ուսումնասիրման, խորհրդատվական աշխատանքներ:
4) մասնակցում է իր գործունեության ոլորտի շրջանակներում տեղեկանքների, տեղեկատվական նյութերի և եզրակացությունների նախապատրաստման աշխատանքներին:
5) մասնակցում է իրեն կցված վարչությանն ուղղված նամակների, գրությունների, դիմումների ուսումնասիրման գործընթացին, տալիս դրանց արձագանքելու վերաբերյալ փորձագիտական խորհրդատվություն, իսկ հանձնարարության դեպքում՝ պատրաստում պատասխանի նախագիծ:

Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 3 ամիս ժամանակահատվածով։

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

Փորձագետն ունի բարձրագույն կրթություն «իրավագիտություն» մասնագիտությամբ, առնվազն երկու տարվա մասնագիտական (իրավաբանի) աշխատանքային փորձ, տիրապետում է հայերեն և անգլերեն լեզուներին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոններին, ՀՀ Սահմանադրությանը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներին, և անհրաժեշտ ոլորտային այլ իրավական ակտերի, ունի նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Փորձագետի պարտականությունները`

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ։

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7) համառոտ CV:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 670, էլ. փոստ` [email protected]@gov.am):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել