Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերին, նրանց ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի գործողությունից»,-X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահը։