Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Արտակ Սահակյանի դիմումը`
1. Արտակ Արամի Սահակյանին 2024 թվականի դեկտեմբերի 20-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետ (06-Գ27-17.3-Ղ2-1)։
2. Արտակ Արամի Սահակյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,-նշվում է որոշման մեջ: