«Սա մի յուրօրինակ սողանցք է զինվորական ծառայությունից խուսափելու համար»․ Սուրեն Պապիկյան

Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի օրակարգում էր «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ մեկ տարի տարեկետման ընթացքում պետք է տեսանելի դառնա, թե արդյոք զինակոչիկի հիվանդությունը բարդանում է, թե ոչ։

«Լինում են հիվանդություններ, որոնք հնարավոր են այդ մեկ տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը՝ առողջությունը վերականգնել։ Սա բերում է նրան, որ մեկ տարվա տարեկետումը ավելանում է ևս մեկ տարով և մեր գնահատմամբ՝ սա մի յուրօրինակ սողանցք է զինվորական ծառայությունից խուսափելու համար»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել