2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման կարգը

2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում ու bkma.mil.am կայքում մինչև 2025 թվականի հունվարի 3-ը:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Դիմումների քննարկումը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 10-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել