«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Պարտադիր կապիտալ աշխատանքների 2024թ-ի ծրագրի» շրջանակներում Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան և Գեորգիսյան փողոցներում վերակառուցված ջրագծերի միացումներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 26-ը Արարատ քաղաքի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով՝ ջրամատակարարման ժամաքանակի պահպանմամբ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: