Հնդկաստան մեկնելու հրավեր է ուղարկվել պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են․ Մովսես Հարությունյան

Ընդդիմադիր պատգամավորները, իրենց քաղաքական «կապրիզները» հիմնավորելու համար, շարունակում են հերթական անգամ կեղծ լուրեր տարածելու գործելաոճը։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

«Այս անգամ էլ ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանն է ասել, թե Ալեն Սիմոնյանն իբր արտագնա այցերում չի ընդգրկում ընդդիմադիր պատգամավորներին ու հավելել՝ «Իրենք գնում են արտասահման՝ Հայաստանի իրականությունը կեղծված ձևով ներկայացնելու»։

Պատգամավորն այս հայտարարությունն արել է ՀՀ ԱԺ նախագահի՝ դեկտեմբերի 15-20-ը դեպի Հնդկաստան իրականացվելիք պաշտոնական այցի մասին։

Ցանկանում եմ նշել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս ՀՀ ԱԺ նախագահի անունից հրավեր է եղել ընդդիմադիր մի քանի պատգամավորի, որոնք, սակայն, առանց կոնկրետ պատճառաբանության հրաժարվել են Հնդկաստան մեկնելուց։

Մասնավորապես, Հնդկաստան նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում հրավեր է ուղարկվել պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են` առանց լուրջ հիմնավորման»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել