ՀայՓոստի բաժանմունքներից մեկում գողություն է կատարվել

Համայնքային ոստիկանության Վայքի բաժին դեկտեմբերի 9-ին հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել և «Հայփոստ» ՓԲ ընկերության Հերհեր բնակավայրի բաժանմունքից գողացել են բջջային հեռախոսներ, կնիքված տարայից՝ մետաղադրամներ, էլեկտրատաքացուցիչ: Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը դեկտեմբերի 7-ի ժամը 5-ի սահմաններում կատարել է նույն գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է արարքը և հայտնել, որ պատրաստ է գողոնը ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել