Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հ․ 134 հիմնական դպրոցի տնօրեն Գոհարիկ Ազատյանը ազատվել է պաշտոնից։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ազատման հիմքը պաշտոնավարման ժամկետի լրանալն է։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 3-րդ մասի 1-ին կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,
130-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի հ.134 հիմնական դպրոց կանոնադրության 69-րդ կետը, Երևանի քաղաքապետի 2024 թվականի նոյեմբերի 12-ի հ. Ն/66962-24 ծանուցումը, ինչպես նաև Գոհարիկ Ազատյանի հետ 2019 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1-րդ կետի «ա» ենթակետը և 5-րդ գլխի 5.1-րդ կետը՝
1. Գոհարիկ Ռուբիկի Ազատյանին՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ից ազատել Երևանի հ.134 հիմնական դպրոց տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2. Երևանի հ.134 հիմնական դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության տնօրենի տեղակալ Արմինե Խաչատրյանին»,-ասված է որոշման մեջ։