Ինչ կենսագրություն ունի Գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալը

Արամ Էռնեստի Արամյանը ասյօր՝ դեկտեմբերի 3-ին նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։

Ներկայացնում ենք Արդարադատության առաջին դասի խորհրդական Արամ Արամյանի կենսագրությունը։

Ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 3-ին, Երևանում 

Աշխատանքային գործունեություն

2024 թվականի դեկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,

2022 թվականի նոյեմբերի 23 – 2024 թվականի դեկտեմբերի 3 – Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ,

2019-2022 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ,

2016-2019 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,

2014-2016 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազ,

2013-2014 թթ. – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ,

2012-2013 թթ. – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ,

2010-2012 թթ. – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ,

2007-2010 թթ. – ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ:

Կրթություն

2001-2005 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ:

Այլ տեղեկություններ

2005-2007 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, ինչպես նաև գերատեսչական այլ պարգևներով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել