Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը վարորդների գործադուլների ու ստեղծված իրավիճակի մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ վարորդներին կոնկրետ չի ասվել և խոստում չի տրվել՝ աշխատավարձը 150 հազար դրամով բարձրացվելու է։
Նախապես զգուշացնելու վերաբերյալ նշեց հետևյալը․ «14 օրը նախատեսված է Աշխատանքային օրեսնգրքով և կան հաստատություններ, որտեղ գործադուլի համար կան ավելի խստացված կանոններ և պահանջներ՝ հաշվի առնելով իրենց աշխատանքի բնույթը։
Նախապես պետք է ծանուցեն, նստենք, հասկանանք՝ ոնց ենք անում, որ համ այդ հարցը կարգավորվի, համ մարդիկ կանգառում չմնան, օրինակ, խնդիրը պետք է բարձրաձայնվի, գործադուլը անում ա ինչ-որ քանակով, պետք է 8 շարժակազմ աշխատի, լավ, թող էսօր 6 շարժակազմ աշխատի՝ չնայած ինձ թվում է՝ եթե մենք ունենային իդեալական տրասնպորտային համակարգ, թերևս, ոնց որ հիմայա հանրային տրանսպորտը գործում, միգուցե կարելի էր գործադուլի ժամանակ այդպես անել։
Մենք ունենք շարժակազմի սակավություն, բառացիորեն մարդիկ այսօր մնացել են կանգառներում։ Այո՛, մենք ասել ենք՝ արտաժամյա աշխատանքի համար կվճարվի, դեկտեմբերի ամսին նոյեմբերի համար, հունվարին՝ դեկտեմբերի համար, և քանի որ մենք ակնկալում ենք, որ գների վերանայման արդյունքում որոշակի հասույթ կլինի, մի հատ հասկանանք՝ ինչքան է գումարն ավելանում, դրա շրջանակներում այս հարցին կանդրադառնանք»։
Մանարամասները՝ տեսանյութում։